Հանգստի ժամին
Ժեստերի նշանակությունը տարբեր ազգերում
Ռադիոյի և հեռուստատեսության առաջացման հետ, ճիշտ է, բավականին շատացան տեղեկատվության փոխանցման միջոցները, սակայն հնադարյան սիմվոլիկան այսօր էլ բավականին լայն տարածում ունի հաղորդակցման մեջ և օգնում է մարդկանց ավելի արագ ու դյուրին հասկանալ միմյանց: Փորձենք հասկանալ, թե ինչ են նշանակում մեզ ծանոթ ժեստերը աշխարհի տարբեր երկրներում:
Եվ այսպես. հայտնի է, որ գլխի աջ ու ձախ շարժումները բացասական պատասխան են նշանակում, սակայն ոչ ամենուրեք. Բուլղարիայում, Հնդաստանում և Հունաստանում այն ճիշտ հակառակ նշանակություն ունի. այդ ժեստը «այո» է նշանակում, մինչդեռ վերուվար շարժումը` «ոչ»:
Իտալիայում բացասական պատասխանի դեպքում մարդիկ ետ են տանում իրենց գլուխը և քմահաճորեն իջեցնում ստորին շրթունքը: Եվս մեկ տարածված ժեստ` բութ մատի վեր բարձրացնելը:
Ամերիկյան հասարակության մեջ այն ճանապարհին ավտոմեքենա կանգնեցնելու նշան է, մինչդեռ իրենց դիմացը պահելը նշանակում է «ամեն ինչ կարգին է»: Ճակատին մատով հարվածելը շատ երկրներում նշանակում է «ինչ հիմարն է», մինչդեռ Հոլանդիայում դա մարդու խելացիությունը մատնանշելու նշան է: Ամերիկախոս երկրներում «OK» նշանակող ժեստը, որին օղակ կկոչենք, Ֆրանսիայում ընդունվում է որպես զրոյին հավասար, անարժեք որևէ բան: Ցուցամատով քթին թեթևակի խփելը իտալացիների մշակույթում նշանակում է վտանգի նախազգուշացում, Հոլանդիայում` գինովցածություն, իսկ Անգլիայում` գաղտնիություն:
Գերմանացիները հաճախ հոնքը բարձրացնում են, երբ որևէ մեկի գաղափարով հիացած են լինում, նույն բանը անգլիացիների մոտ թերահավատության, բացասական վերաբերմունքի նշան է: Բավականին արտահայտիչ են ֆրանսիացիների ժեստերը: Հիացմունքի ժամանակ նրանք միացնում են իրենց ձեռքի երեք մատներն ու օդային նուրբ համբույր են ուղարկում, իսկ երբ ձեռքով շփում են քթի հիմնամասին, նշանակում է` վտանգ են զգում:
Մալտայի բնակիչները «ոչ» ասելիս դաստակը դուրս պահած կզակն են շոյում, իսկ Ֆրանսիայում ու Իտալիայում դա նշանակում է, որ մարդ ցավ է զգում: Հունաստանում և Թուրքիայում սրճարանում չի կարելի երկու մատ ցույց տալ (ասենք` երկու սուրճ պատվիրել). դա որպես անարգանք է դիտարկվում: Գլխի ուղղահայաց շարժումները միշտ չէ, որ համաձայնության նշան են. ճապոնացիների մոտ այդ ժեստը ցույց է տալիս, որ մարդ ձեզ լսում է, այլ ոչ թե համաձայնում, վերջինս հաճախ շփոթության մեջ է գցում օտարերկրյա զրուցակիցներին:
Մենք հազվադեպ ենք ուշադրություն դարձնում, թե որ ձեռքով ենք փոխանցում որևէ բան, սակայն Արևելքում ձախ ձեռքով գումար, նվեր կամ այլ բան փոխանցելը կարող է խիստ վիրավորել այն ստացողին, քանի որ ձախ ձեռքը իսլամում համարվում է կեղտոտ և մեղսագործ:
Տարբեր ազգի ներկայացուցիչներ հաղորդակցման ժամանակ նախընտրում են պահպանել հետևյալ հեռավորությունը.
Կիպ կանգնել - արաբներ, ֆրանսիացիներ, իսպանացիներ, հույներ, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի բնակիչներ, իտալացիներ
Միջին - շվեդեր, շվեյցարացիներ, ավստրիացիներ
Մեծ հեռավորություն - Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդ, ավստրալացիներ, նորզելանդացիներ:
Տարբեր են նաև միմյանց ողջունելու սովորույթները.
Անգլիայում առաջին անգամ հանդիպելիս ընդունված է ձեռք սեղմել. ձեռքսեղմումը մշտական երևույթ է բաժանվելիս, սակայն գրկախառնում, առավել ևս` համբույր, միմյանց ողջունելիս կարելի է հազվադեպ հանդիպել:
Չեխիայում ավանդական ողջույնից հետո դրան հետևող «Ինչպե՞ս եք» հարցին չեխերը հակված են կիսվելու իրենց խնդիրներով: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս ազգին շատ է դուր գալիս բողոքելը, սակայն իրականում այսպիսի վարքը բնորոշում է իրենց համապատասխան վերաբերմունքը խնդիրների առկայության նկատմամբ: Ըստ չեխերի` նա, ով խնդիրներ, դժվարություններ չունի, անբան է, մինչդեռ լուրջ մարդկանց մտքում միայն իրենց հոգսերն են:
Ճապոնացիների մոտ ընդունված չէ ձեռքսեղմումը, հատկապես կանանց մոտ, քանի որ դա նրանք համարում են անպարկեշտության դրսևորում: Գիտնականները ճապոնացիների նման վերաբերմունքը ձեռքսեղման նկատմամբ բացատրում են նրանով, որ նրանք խուսափում են նայել մարդկանց աչքերին, որն անխուսափելի է ձեռքսեղման ժամանակ: Ինչ վերաբերում է արաբներին, ապա նրանք ոչ միայն ձեռք են սեղմում, այլև ձեռքով հպվում ճակատին և թեթևակի խոնարհվում: Երկարատև բաժանումից հետո հանդիպելով` նրանք համբուրում են նաև միմյանց ուսերը, և ի նշան բարեկամության` կարող են բաց չթողնել միմյանց ձեռքերը: Շատ գեղեցիկ է ճապոնացիների ողջույնն ու միևնույն ժամանակ հարգանքի նշանը` ձեռքերը կրծքին խաչած խոնարհվելը, ընդ որում` որքան ավելի շատ են հարգում դիմացինին, այդքան ավելի մեծ է խոնարհումը:
Ժեստերը կարող են նույնիսկ ծիծաղ առաջացնել: Օրինակ` Տիբեթում, եթե որևէ մեկն անցնի ձեր կողքով և լեզուն դուրս հանի, մի զարմացեք, քանի որ նա պարզապես ուզում է հանգստացնել ձեզ, որ ոչ մի դավ չի նյութում ձեր դեմ:
Հետաքրքիր է նաև Հնդկական օվկիանոսի Անդամանյան կղզիների բնակիչների բաժանումը. նրանք մոտեցնում են խոսակցի ձեռքն իրենց շրթունքներին և քնքշորեն փչում դրա վրա:
Կարդացեք նաև
Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...
Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...
Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...
Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...
Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...
Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...
Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...
Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...
Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...
Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...
Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն